Մեր մասին
EngineerX-ը հանդիսանում է DASSAULT SYSTEMES SOLIDWORKS-ի և 3DEXPERIENCE-ի հավաստագրված գործընկերը Հայաստանում:
Մենք շարունակում ենք համաշխարհային մակարդակի ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում և այժմ կարող ենք ընդլայնել մեր առաջարկները Հայաստանում՝ ներառելով աջակցություն, ուսուցում և այնպիսի գործիքների ներդրում, ինչպիսիք են SOLIDWORKS-ը և 3DEXPERIENCE-ը:
EngineerX-ն օգնում է Հայաստանին կառուցել ուժեղ ինժեներական էկոհամակարգ:
Մեր առաքելությունը
EngineerX-ում մենք հավատում ենք, որ ճարտարագիտությունը առաջտար դեր ունի աշխարհի լավագույն նորարարությունների և հայտնագործությունների բնագավառում: Մենք նաև հավատում ենք, որ Հայաստանում հնարավոր է ունենալ ամենաանհավանական տեխնոլոգիական առաջընթացը հայ մարդու ստեղծարար մտքի շնորհիվ: Այսպիսով, մենք որոշել ենք պատմական քայլ կատարել և Հայաստան բերել Dassault Systemes-ի համաշխարհային կարգի տեխնոլոգիան և ծրագրակազմը, մասնավորապես նրա SOLIDWORKS և 3DEXPERIENCE ապրանքանիշերը: Այս հանրահայտ ընկերության և նրա ծրագրերն օգտագործողների էկոհամակարգի օգնությամբ մենք նախատեսում ենք, որ Հայաստանը նորից կհայտնվի ինժեներական տաղանդների և հմտությունների առաջնագծում և կդառնա ինժեներների համար համաշխարհային կենտրոններից մեկը: