Armenian Student Solidworks Design Competition 2026
Նախորդ տարի EngineerX ընկերությունն առաջին անգամ իրականացրեց «Հայ ինժեներական ոլորտի էվոլյուցիան» մրցույթը։
Դրական արձագանքների և հաջողությունների արդյունքում այս տարի այն վերադառնում է՝ նոր թեմայով ու գաղափարներով։
2026 թվականի թեման
Հայաստանն ունի ինժեներական մտքի և շախմատային հաղթանակների հարուստ պատմություն։ Այս մրցույթի միջոցով նպատակ ունենք նորովի բացահայտել և վերարժևորել մեր ժառանգությունը՝ ստեղծելով հարթակ, որտեղ ուսանողները կարող են ստեղծագործել, մրցել և հաղթել։
Մրցույթին մասնակցում են Հայաստանի առաջատար բուհերի և քոլեջների ուսանողները՝ 2-4 հոգուց բաղկացած թիմերով։
Մրցույթը առանձնանում է՝
հստակ մշակված կանոններով
Անաչառ գնահատման համակարգով
Ստեղծագործ մտածողությունը խթանող առաջադրանքներով
Եզրափակիչ փուլ
ChessBoardX-ը կեզրափակվի ապրիլի 28-ին՝ մեծ միջոցառմամբ, որտեղ Հայաստանի ինժեներական ոլորտի փորձառու ժյուրին կընտրի հաղթող թիմերին։
Առցանց քվեարկություն
Այս տարի առաջին անգամ ներդրվում է օնլայն քվեարկություն, որի միջոցով դուք ևս կարող եք մասնակցել հաղթողների ընտրությանը։
Քվեարկությունը բաց է բոլորի համար
Կարող եք քվեարկել միայն մեկ անգամ
Ընտրեք ձեր նախընտրած շախմատային նախագիծը և աջակցեք ձեր ֆավորիտ թիմին