SOLIDWORKS Desktop 3D CAD

Ձեռք բերե՛ք ծրագրի  լիցենզիան ձեր համակարգչի համար

SOLIDWORKS Desktop

SOLIDWORKS Standard

Օգտվե՛ք 3D նախագծման և արտադրության այս հզոր լուծումից:

Մասերի, դետալների, հանգույցների և 2D գծագրման ֆունկցիոնալության հետ մեկտեղ ներառված են մասնագիտացված գործիքներ թիթեղների, եռակցման, մակերևույթների, կաղապարների, արտադրանքի կազմաձևման, դիզայնի վերլուծության, DFM-ի և CAM-ի համար:
CAM-ը ներառված է ակտիվ բաժանորդագրության մեջ:

SOLIDWORKS Professional

Հիմնված է SOLIDWORKS standard փաթեթի վրա` հետևյալ հավելումներով`

  • ECAD/MCAD համագործակցություն,
  • Ծախսերի ավտոմատ գնահատում,
  • Համագործակցության հնարավորություններ,
  • Նախագծման և գծագրերի ստուգում,
  • Բարդ բաղադրիչների և մասերի գրադարան,
  • Ֆոտոռեալիստիկ ռենդերինգ։

SOLIDWORKS Premium

Հիմնված է SOLIDWORKS professional փաթեթի վրա`  ավելացնելով կառուցվածքային և շարժման վերլուծությունների հնարավորություններ`

  • Մակերևույթների հարթեցում,
  • Հակադարձ ինժեներիա, 
  • Էլեկտրական մալուխների և խողովակաշարերի երթուղիների ֆունկցիոնալություն:

SOLIDWORKS Network

Ամենահարմար և ամենաճկուն տարբերակը միջին և խոշոր ընկերությունների համար

Ձեր նախագծային բաժինը ո՞չ միշտ է աշխատում 100% ծանրաբեռնվածությամբ։ Այդ դեպքում կարիք չկա ձեռք բերելու լիցենզիաներ բոլոր համակարգիչների համար։ Տեղադրե՛ք լիցենզիաների սերվեր, այնտեղ տեղակայե՛ք SOLIDWORKS-ի մի քանի լիցենզիա և սերվերը հասանելի դարձրե՛ք ձեր նախագծային բաժնի բոլոր համակարգիչների համար։ Ձեր նախագծողները կարող են ցանկացած պահի մուտք գործել և օգտագործել այդ պահին ազատ լիցենզիան։

Մեր մասնագետները կաջակցեն ձեզ SOLIDWORKS Network լիցենզիան սերվերի վրա տեղադրելու հարցում և խորհրդատվություն կտրամադրեն՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար։

3DEXPERIENCE

Օգտագործե՛ք ամպային պլատֆորմի ընձեռած հնարավորությունները՝ ձեր թիմի ներքին և արտաքին համագործակցությունն էլ ավելի էֆեկտիվ դարձնելու համար։ Բիզնեսի բոլոր բաղադրիչները մեկ միջավայրում հավաքելով՝ 3DEXPERIENCE հարթակը ընկերություններին օգնում է բարելավել համագործակցությունը, կատարելագործել իրականացումը և արագացնել նորարարությունը։

Բաժանորդագրության առավելությունները

Ստացե՛ք առավելագույնը ձեր SOLIDWORKS ծրագրից։ Գրանցվե՛ք SOLIDWORKS բաժանորդագրության ծառայությանը վերջին թարմացումների և բարելավումների համար՝ առանց լրացուցիչ ծախսերի։ Նաև ստացե՛ք տեխնիկական աջակցության, անվճար սերտիֆիկացիայի, քննությունների, հաճախորդների ռեսուրսների, MySolidWorks-ի և SOLIDWORKS գիտելիքների բազայի հասանելիություն։

Ծրագրային ապահովման թարմացումներ

Ստացե՛ք նորագույն ծրագրաշարի ավտոմատ թարմացումներ։ SOLIDWORKS-ը ձեզ կտեղեկացնի վերջին թողարկումնեի և հասանելի սպասարկման փաթեթների մասին։

Live տեխնիկական աջակցություն

Խնդիր ունե՞ք։ Մենք կարող ենք օգնել։ Զանգահարե՛ք տեխնիկական աջակցության մեր թիմին՝ մենյուի հրամանների, տեղադրման և անսարքությունների վերացման հետ կապված անհատական օգնության համար։

SOLIDWORKS հաճախորդների պորտալ

Ստացե՛ք 24/7 մուտք դեպի SOLIDWORKS քննարկումների ֆորումներ, ուսուցողական տեսանյութեր, արխիվացված վեբինարներ, բաց ծառայությունների հարցումներ, սպասարկման փաթեթներ, ՀՏՀ և ավելին՝ անհատականացված դիտումների միջոցով։

Scroll to Top